Armenian

 
      

10.10.2018

 

                          Մամլո հաղորդագրություն 
 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Փոխվել է 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

 

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1006-Ն որոշման համաձայն 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը ավելացել է 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կազմում է 150 000 դրամ:

Տեղեկացվում է նաև, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի նշանակման դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել (առցանց դիմումի դեպքում՝ լրացնել) նաև առաջին երեխայի տվյալները:

Հիշեցվում է, որ ընտանիքի երկրորդ երեխայի` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է հիսուն հազար դրամի չափով:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)