Armenian

07.04.2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական  ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Սիրելի´ մայրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին և որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց:

Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ:

Խորին երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև զինվորների քույրերին, մայրերին ու տատիկներին, ում եղբայրները, որդիներն ու թոռներն այս պահին ծառայում են Հայոց բանակում:

Այսօր ևս մեկ անգամ առիթ  ունենք արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)