Armenian

14.09.2018

168.am - ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դառնում է 150 հազար ՀՀ դրամ: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ, այս նախաձեռնությունը պետք է համարենք ռազմավարական նշանակության ու հայտնել, որ երկրորդ երեխայի ծնունդը մեր պետության համար կարևոր է և սատարվում է»,- ասաց Թանդիլյանը:

Օրենքի նախագծի ընդունումից հետո 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)