Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն-(2)_29.01.2021

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում երեք փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու փոփոխությունների ռազմավարությունը թելադրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմինների վերակազմակերպում, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների վերագործարկում, նոր կենտրոնների ստեղծում, որը միտված է սոցիալական պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ համատեքստում նախատեսվել է Սոցիալական ապահովության ծառայության վերակազմակերպում, Սոցիալական միասնական ծառայության ստեղծում, որը ենթադրում է Ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ծավալի կտրուկ աճ, ինչը անհրաժեշտություն է առաջացնում Ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավել փորձագետներ:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Ծառայության նոր կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնների վերլուծությունների իրականացում և նկարագրությունների ապահովում (հարցարաններ, նկարագրություններ).
  • Պաշտոնների գնահատում և դասակարգում (պաշտոնի նկարագրության տեղեկատվության համադրում գնահատման չափանիշների մակարդակների նկարագրությունների հետ, պաշտոններին համապատասխան մակարդակների ընտրություն և պաշտոնների գնահատման ընդհանուր միավորի ստացում, պաշտոնների դասակարգում՝ համապատասխան խմբի կոնկրետ ենթախմբում)
  • Պաշտոնի անձնագրերի նախագծերի կազմում (պաշտոնի ընդհանուր դրույթների նկարագրություն, պաշտոնի բնութագիր, պաշտոնին ներկայացվող պահանջներ, կազմակերպական շրջանակ).
  • Վերակազմակերպման գործընթացում անհրաժեշտ առաջարկությունների, համաձայնությունների և այլ ձևաչափերի նախապատրաստման, հասցեատերերին իրազեկման, տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքների իրականացում, անհրաժեշտ ցանկերի նախապատրաստում, համապատասխան մասնագետներին իրազեկման ապահովում.
  • Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակման (վերանշանակման), աշխատանքից ազատման կամ կադրերի ռեզերվում գրանցման վերաբերյալ և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն.
  • Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկման, տեղեկատվության մուտքագրման աշխատանքների իրականացում
  • Աշխատակիցների վերապաստաստման համար անհրաժեշտ նախնական տեղեկատվության հավաքագրում, կարիքների գնահատման համար մասնագիտական թեմաների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության աշխատանքների իրականացում, համապատասխան ցանկերի նախապատրաստում.
  • Ծառայությունում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքների կատարում.
  • Ներքին մատյանների վարման, փաստաթղթերի հաշվառման աշխատանքների իրականացում
  • Բաժնի պետի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում:.

 

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Բարձրագույն կրթություն
    • Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,
    • Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

 

  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

03  փետրվարի  2021թ.

 

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

 

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:

 

  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. Դիմումներիընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից: