Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_29.01.2021

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտի բարեփոխումներին միտված աշխատանքների, կորոնավիրուսի և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում ներկայացված դատական հայցերի, Ծառայության կառուցվածքային փոփոխությունների իրականացմանն ուղղված և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների, վարչական վարույթների, ինչպես նաև կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների նշանակման, վճարման, հաշվարկման (վերահաշվարկման) և այլ գործողություններով պայմանավորված դիմումների, իրավական ակտերի մասով իրավական եզրակացությունների տրամադրման և դատական գործերի կտրուկ աճը առաջացրել է փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

Փորձագետ ներգրավելու հիմքն է Սոցիալական ապահովության ծառայության կանոնադրական խնդիրներից բխող վերը նշված գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացումը:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝
  • Ծառայության անունից հանդես գալ դատարանում՝ ապահովել դատական ներկայացուցչությունը,
  • նախապատրաստել դատարանի վճիռների դեմ բողոքներ, բողոքների պատասխաններ,
  • նախապատրաստել հանցագործության մասին հաղորդումներ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, քաղաքացիական հայցերով դատարանում ապահովել դատական ներկայացուցչությունը,
  • իրականացնել դատական ներկայացուցչությունը,
  • դատական ակտերի հարկադիր կատարման փուլում իրականացնել անհրաժեշտ ներկայացուցչական աշխատանքներ,
  • ամփոփել Ծառայության մասնակցությամբ դատական պրակտիկան,
  • Վարչություն հասցեագրված դիմում-բողոքների կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարուցել վարչական վարույթների կազմակերպված վարչական լսումներ, Ծառայություն դիմած քաղաքացիներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կազմել վարչական ակտերի նախագծեր,
  • ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ,
  • Իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացման հետ կապված իրավաբանական վարչության դատական բաժնի գործառույթներից բխող այլ գործառույթներ:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
    • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
    • Բարձրագույն իրավաբանական կրթություն
    • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ
    • Նախագծերի պլանավորում և կազմակերպում
    • Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական սոցիալական և կենսաթոշակային ապահովության բնագավառում ծառայողների կամ իրավունքի բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
    • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
    • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
    • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

03  փետրվարի  2021թ.

 

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան Նալբանդյան 13

 

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

 

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

10.Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. Դիմումների ընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: