Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_11.01.2021

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի և միջոցառումների (Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումներ, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրեր, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր և այլն) հիման վրա կատարվող ծախսերի ֆինանսավորման, հաշվառման աշխատանքները առաջացրել են ֆինանսական գործարքների իրականացման, ֆինանսավորվող գումարների հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների կազմման կանոնադրական գործառույթի ծավալի կտրուկ ավելացում:

Ծառայությունում փորձագետ ներգրավելու նպատակը Ֆինանսավորման գործընթացների, հաշիվների թղթակցման, դեբետային և կրեդիտային շրջանառության կազմման աշխատանքների կազմակերպման և հաշվառման աշխատանքների իրականացումն է, հանրային հատվածի և Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան Ծառայությունում հաշվապահական հաշվառման իրականացման գործառույթների նկատմամբ վերահսկողության ապահովումը:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Հանրային հատվածի և Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան Ծառայությունում հաշվապահական հաշվառման իրականացման գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացում,
  • ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսային հոդվածներով, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերի գծով կատարված ծախսերի ֆինանսավորման և հաշվառման գործընթացների կազմակերպման ապահովում և վերահսկում,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ֆինանսական միջոցների ծախսման նպատակով անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի առկայության ապահովում, բանկային և դրամարկղային փաստաթղթերի պահպանում և սահմանված կարգով արխիվացում,
  • Գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարում «Client treasury» ծրագրի միջոցով ֆինանսական գործարքների ապահովում, հաստատում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում,
  • Ըստ ծախսային ծրագրերի, տնտեսագիտական դասակարգմամբ ընդհանուր նշանակության ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմման ապահովում վերահսկում, հաստատում և սահմանված ժամկետներում պատկան մարմիններին ներկայացում:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • ֆինանսավարկային բնագավառում հաշվապահի և մասնագետի չորս տարվա աշխատանքային ստաժ,
  • տիրապետում է հայերենին
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն:
Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Ոլորտ Գործարարություն և վարչարարություն
Ենթաոլորտ Ֆինանսներ

Հաշվապահական հաշվառում և հարկում

Կառավարում և վարչարարություն

Մասնագիտություն Տնտեսագիտություն

Կառավարում

 

  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

<<19>>  հունվարի  2021թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումների ընդունման հասցեն է՝  Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

    Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: