Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_06.11.2020

                                                                             Հայտարարություն՝

                           Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության կենսաթոշակների, դրամական այլ վճարների և մեթոդական աջակցության բաժնում փորձագետ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ապահության ծառայության կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության կենսաթոշակների, դրամական այլ վճարների և մեթոդական աջակցության բաժնում իրականացվող աշխատանքների ծավալը կտրուկ ավելացել է՝ պայմանավորված Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված  սոցիալական աջակցության ծրագրերի և միջոցառումների շահառուների կողմից Սոցիալական ապահովության ծառայություն հասցեագրված դիմումների մեծ քանակով, ինչպես նաև սոցիալական ապահովության այլ ծրագրերի գծով կենսաթոշակների, պարգևավճարների, այլ վճարների վերաբերյալ քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների ուսումնասիրման, պարզաբանման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և եզրակացություններ տալու անհրաժեշտությամբ:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ վեց ամիս:

Փորձագետի պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

Վերլուծում է սոցիալական աջակցության ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ որոշումները, ստացված դիմումներում բարձրացված խնդիրները, պատասխանում հարցերին ու տալիս եզրակացություններ,

Վերլուծում է կենսաթոշակային ապահովության վերաբերյալ օրենսդրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերի, հրահանգների, մեթոդական նամակների և ցուցումների կատարման գործընթացը Ծառայության տարածքային ստորաբաժանումներում,

Մասնակցում է կենսաթոշակների, պարգևավճարների վերաբերյալ քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկումներին, անհրաժեշտության դեպքում՝ կատարում է դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և տրամադրում է համապատասխան պարզաբանումներ, տալիս եզրակացություններ

Իրականացնում է կենսաթոշակային օրենսդրության կիրարկման ընթացքում առաջացած խնդիրների վերհանումը, վերլուծում է ծագած խնդիրներն ու հարցադրումները, տալիս պարզաբանումներ, ըստ անհրաժեշտության՝ առաջարկություն է ներկայացնում իրավական ակտերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ,

Իրականացնում է արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակի, ՀՄՊ վետերաններին և «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող պատվովճարների, պարգևավճարների, արխիվացված կենսաթոշակի գործերի վերականգնման վերաբերյալ Ծառայության տարածքային ստորաբաժանումներից ստացված հարցումների ուսումնասիրության, քննարկման  և համապատասխան պարզաբանումների տրման աշխատանքներ

Իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու մասին Ծառայությունում ստացված խնդրահարույց դիմումների ուսումնասիրություններ, պատրաստում է համապատասխան տեղեկանքներ, վերլուծության վերաբերյալ հաշվետվություններ:

  1.     Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

պետական սոցիալական և կենսաթոշակային ապահովության բնագավառում ծառայողների կամ իրավունքի բնագավառում ` երեք տարվա աշխատանքային ստաժ

Տիրապետում է հայերենին

Ունի բարձրագույն կրթություն

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,

Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

11 նոյեմբերի 2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

ինքնակենսագրական,

մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումների ընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: