Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_01.10.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն (օրենսդրական, կառուցվածքային և այլն) ու փոփոխությունների ռազմավարությունը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, Ծառայության կառուցվածքային փոփոխությունների իրականացմանն ուղղված և դրանից բխող անհրաժեշտ գործողությունները, վարչական վարույթների, ինչպես նաև կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների նշանակման, վճարման, հաշվարկման (վերահաշվարկման) և այլ գործողություններով պայմանավորված դիմումների, իրավական ակտերի մասով իրավական եզրակացությունների տրամադրման կտրուկ աճը առաջացրել են փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

Փորձագետ ներգրավելու հիմքն է Սոցիալական ապահովության ծառայության կանոնադրական խնդիրներից բխող վերը նշված գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացումը:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝
  • Մշակել կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վերաբերյալ, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծեր, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ցուցումների, պարզաբանումների, հանձնարարականների նախագծեր կամ մասնակցել այդ աշխատանքներին,
  • Ծառայության կողմից մշակված, վարչության կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ցուցումների, պարզաբանումների, հանձնարարականների նախագծերի վերաբերյալ տրամադրել իրավական-փորձագիտական, մասնագիտական եզրակացություններ,
  • Մշակել Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծեր կամ մասնակցել այդ աշխատանքներին, Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տրամադրել մասնագիտական եզրակացություններ,
  • նախապատրաստել Ծառայության նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի նախագծեր, իրավական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներին, համապատասխան նախագծերի վերաբերյալ տրամադրել մասնագիտական եզրակացություններ,
  • իրավական աջակցություն ցուցաբերել Ծառայության պաշտոնական կայքի վարման աշխատանքներին՝ տրամադրելով իրավական ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վարչություն հասցեագրված դիմում-բողոքների կապակցությամբ հարուցել վարչական վարույթներ, կազմակերպել վարչական լսումներ, Ծառայություն դիմած քաղաքացիներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կազմել վարչական ակտերի նախագծեր,
  • աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի դարձած խնդիրների վերլուծության նպատակով Վարչությունում կազմակերպել քննարկումներ,
  • ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ,
  • Իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացման հետ կապված իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գործառույթներից բխող այլ գործառույթներ:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ
  • Նախագծերի պլանավորում և կազմակերպում
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական սոցիալական և կենսաթոշակային ապահովության բնագավառում ծառայողների կամ իրավունքի բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

06  հոկտեմբերի            2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

10.Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

  1. Դիմումների ընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: