Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_29.09.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

 

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության կարիք ունեցող՝ սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի և միջոցառումների շահառուների կողմից իրենց սոցիալական աջակցության իրավունքը իրացնելու նպատակով Սոցիալական ապահովության ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) ստացվող դիմումների մեծ քանակը առաջացրել է Ծառայությունում դիմումների ընդունման, դիտարկման և մշակման կանոնադրական գործառույթի ծավալի կտրուկ ավելացում:

Ծառայությունում փորձագետ ներգրավելու նպատակը Երևան քաղաքի սպասարկման վարչության սպասարկման բաժիններում ստացված մեծաքանակ դիմումների ընդունման, համակարգ մուտքագրման, հաշվառման և դիմումատուներին համապատասխան խորհրդատվություն տրամադրելու գործառույթի իրականացումն է, դիմումներում նշված խնդիրների դիտարկումը, խնդրի լուծումը ապահովող համապատասխան ստորաբաժանմանը փոխանցելը՝ սահմանված ժամկետների պահպանմամբ:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Տարածքային բաժնի կանոնադրությամբ հաստատված գործառույթների իրականացում.

  • Երևան քաղաքի սպասարկման վարչության տարբեր սպասարկման բաժիններում ստացված դիմումների քանակով և փաստացի աշխատող աշխատակիցների թվով պայմանավորված՝ աջակցել, մասնակցել տվյալ սպասարկման բաժնում դիմումների ընդունման գործընթացին:
  • համապատասխան ծրագրային գործիքի միջոցով մուտքագրել և ձևավորել քաղաքացու կողմից ներկայացված դիմումը.
  • ընդունել, տեսաներածել (այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ընդունարաններ ներկայացված դիմումի ստացականը) և համապատասխան դիմումին կցել քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը.
  • դիմում ներկայացնելու գործընթացի վերաբերյալ դիմումատուին տրամադրել պարզաբանումներ և նախնական խորհրդատվություն.
  • համապատասխան ծրագրային գործիքի միջոցով արխիվացնել հաշվառված դիմումները.
  • քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները (քաղաքացիների կողմից ստորագրված ստացականները) և դիմումներին կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը հանձնել Բաժնի պետին, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում ՝ համապատասխան աշխատողին (արխիվավարին)
  • մասնակցել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ ներկայացված (Ծառայության կողմից ընդունվող) դիմումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հաշվառման և պահպանության հետ կապված աշխատանքներին.
  • կատարած աշխատանքի վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն.
  • խնդրահարույց դեպքերի մասին տեղեկացնել Բաժնի պետին.
  • մասնակցել կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, վճարելը դադարեցնելու և վերսկսելու, տեսակը փոխելու, գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու վերաբերյալ քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու աշխատանքներին.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնել Բաժնի փաստաղթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
  • իրականացնել Ծառայության պետի հրամաննների, հանձնարարականների, Ծառայության պետի տեղակալների հանձնարարականների, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի հրամանների և հանձնարարականների կատարումը.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Գործավարության կամ փաստաթղթավարության աշխատանքների առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
    • տիրապետում է հայերենին
    • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,
    • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

02  հոկտեմբերի            2020թ.

 

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան 0008, Սասունցի Դավթի 87

 

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

 

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

10.Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

  1. Դիմումների ընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: