Ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_01.09.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու փոփոխությունների ռազմավարությունը թելադրում է կոռուպցիոն ռիսկերի կառավարում ու կանխարգելում, ինչի իրականացումը Սոցիալական ապահովության ծառայությունում առաջադրում է գործառույթների վերաբաշխում և հստակ տարանջատում՝ սպասարկման (դիմումների ընդունման) գործառույթների առանձնացում որոշումների կայացման (նշանակման) գործառույթներից:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 44-Ա/1 հրամանի հիման վրա Սոցիալական ապահովության ծառայությունում սկսվել է վերակազմակերպման գործընթաց (Երևան քաղաքում գործող տարածքային բաժինների միաձուլում, նոր ստորաբաժանումների ստեղծում): Վերակազմակերպումը շարունակական գործընթաց է, իրականացվելու է նաև հանրապետության մարզերում գործող տարածքային բաժիններում:

Կառուցվածքային փոփոխությունները ներառված են ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրում (Հավելված 1-ի 20-րդ կետ): Սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված են իր գործունեության ոլորտին վերաբերող աշխատանքներ (ՀՀ կառ. 878-Ն որոշում, 1-ին դեպք), որոնց կատարման համար առաջացրել է փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Ներակայացնել առաջարկություններ՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի՝ Ծառայությանը վերաբերող՝ ստորև նշված միջոցառումները իրականացնելու, ակնկալվող արդյունքը ապահովելու վերաբերյալ.
  • Ակնկալվող արդյունք ապահովելու նպատակով գույքագրել առկա խնդիրները, սահմանել դրանց հաղթահարման մեխանիզմներ,
  • ՀՀ կառավարության 2019-20123 թթ. գործունեության ծրագրի 20-րդ միջոցառման իրականացման համար (Շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում) Սոցիալական ապահովության ծառայության վերակազմակերպման նպատակով կազմել վերակազմակերպման տեխնիկական իրականացման նախագիծ՝ մարզերում գործող տարածքային բաժինների միաձուլման արդյունքում Սպասարկման վարչություններ ձևավորելու նպատակով.
  • Ապահովել նոր ստեղծվող Նշանակման վարչությունների համար անհրաժեշտ տարածքի, շենքային պայմանների, արխիվի և այլ աշխատասենյակների վերանորոգման, աշխատանքներին հարմարեցման, գույքի և անհրաժեշտ սարքավորումների տեղափոխման աշխատանքների իրականացումը.
  • Իրականացնել Վարչությունների ապրանքանյութական հագեցվածության համար անհրաժեշտ կարիքի գնահատում, ներկայացնել առաջարկություններ.
  • Օրենքով սահմանված կարգով կազմակերպել նոր ստեղծվող Նշանակման վարչությունների անհրաժեշտ գույքի, տեխնիկայի և այլ սարքավորումների ձեռք բերումը, բաշխումը.
  • Ապահովել զբաղեցվող տարածքների ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կապի և այլ ծառայությունների հասանելիությունը.
  • Ապահովել զբաղեցվող տարածքների սանիտարահիգենիկ և հակահրդեհային պաշտպանության կանոնների և նորմերի պահպանությունը.
  • Համակարգել Երևան քաղաքի սպասարկման վարչության բաժինների աշխատանքները.
  • Ուսումնասիրել նոր ընթացակարգերը, կազմակերպել սպասարկման բաժիններում դիմումների ընդունման գործընթացը՝ նոր ընթացակարգերին համապատասխան, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ սպասարկման բաժնում ընդունվող դիմումները ընդունելու, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարանի առկայության դեպքում՝ սոցիալական ծառայություն տրամադրող համապատասխան մարմիններին փոխանցելու աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ.
  • Ուսումնասիրել կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սպասարկման բաժին մուտքագրված գրությունների, դիմումների և բողոքների բովանդակությունը և ընթացքը, ամփոփել և ներկայացնել առաջարկություններ՝ բողոքների պատճառները վերացնելու, աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ սահմանելու վերաբերյալ.
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտության բնագավառում.
  • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ,
  • Նախագծերի պլանավորում և կազմակերպում
  • Մատակարարների հետ աշխատանքի կազմակերպում
  • Բանակցային հմտություններ
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

04  սեպտեմբերի  2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումների ընդունման հասցեն է՝  Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումներն               ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: