Ծառայությունում՝ փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն_26.08.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում  առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակում Սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված են իր գործունեության ոլորտին վերաբերող աշխատանքներ, որոնց կատարման համար առաջացրել է փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

Փորձագետ ներգրավելու նպատակը ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի՝ Ծառայությանը վերաբերող միջոցառումների կատարումն ապահովելու համար իրականացվող գործառույթների իրականացումն է:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Ներակայացնել առաջարկություններ՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի՝ Ծառայությանը վերաբերող միջոցառումները իրականացնելու, ակնկալվող արդյունքը ապահովելու վերաբերյալ,
  • Ակնկալվող արդյունք ապահովելու նպատակով գույքագրել առկա խնդիրները, սահմանել դրանց հաղթահարման մեխանիզմներ,
  • Յուրաքանչյուր միջոցառման համար կազմել իրականացման նախագիծ՝ ներառելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բիզնես-գործընթացները, մասնակիցներին և մասնակիցների պատասխանատվության մատրիցան, ռիսկերը և դրանց կառավարման գործիքները,
  • Նշված նախագծերը իրականացնելու նպատակով պատրաստել անհրաժեշտ տեխնիկական բնութագրեր,
  • Ներկայացնել առաջարկություններ՝ Ծառայությանը վերաբերող միջոցառումները իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի զարգացնելու, Ծառայությունում գործող համակարգերը նշված միջոցառումներին համապատասխանեցնելու վերաբերյալ,
  • Կազմակերպել տեղեկատվական համակարգերը արդիականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրեր մշակելու աշխատանքները,
  • Մշակել տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր.
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն,
  • Նախագծերի կառավարման գիտելիք, հմտություններ,
  • Փորձ՝ նախագծերի կառավարման բնագավառում.
  • Ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 31 օգոստոսի  2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:

 

  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. Դիմումների ընդունման հասցեն է՝  Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: