Ծառայությունում՝ 8 փորձագետի թափուր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_12.08.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետներ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել 8 փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու փոփոխությունների ռազմավարությունը թելադրում է կոռուպցիոն ռիսկերի կառավարում ու կանխարգելում, ինչի իրականացումը Սոցիալական ապահովության ծառայությունում առաջադրում է գործառույթների վերաբաշխում և հստակ տարանջատում՝ սպասարկման (դիմումների ընդունման) գործառույթների առանձնացում որոշումների կայացման (նշանակման) գործառույթներից:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 44-Ա/1 հրամանի հիման վրա, ինչպես նաև Սոցիալական ապահովության ծառայության պետի 10.03.2020թ. թիվ Ա/10 հրամանով հաստատվել են Երևան քաղաքի սպասարկման և նշանակման վարչությունների կանոնադրությունները, ինչի արդյունքում միաձուլվել են Երևան քաղաքի տարածքային բաժինները, ստեղծվել են Երևան քաղաքի սպասարկման բաժիններ, որոնց աշխատողների թիվը կրճատվել է, ինչպես նաև փոխվել են ընթացակարգերը:

Նոր ընթացակարգերով աշխատելու, որոշումներ կայացնելու, մեծաքանակ դիմումներին ընթացք տալու և օրենքով սահմանված ժամկետները պահպանելու համար Ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության սպասարկման բաժիններում դիմումների ընդունման գործընթացի կազմակերպման գործառույթի ծավալների կտրուկ ավելացման պատճառով առաջացել է փորձագետների ներգրավման անհրաժեշտություն:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Ուսումնասիրել նոր ընթացակարգերը, կազմակերպել դիմումների ընդունման գործընթացը՝ նոր ընթացակարգերին համապատասխան, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ սպասարկման բաժնում ընդունվող դիմումները ընդունելու, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարանի առկայության դեպքում՝ սոցիալական ծառայություն տրամադրող համապատասխան մարմիններին փոխանցելու աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ,
  • Գույքագրել դիմումների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի շահագործման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել համակարգն արդիականացնելու նախագիծ:
  • Սպասարկման բաժնի կանոնադրական գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով գույքագրել առկա խնդիրները, առաջարկել դրանց հաղթահարման գործիքակազմեր,
  • Ուսումնասիրել կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սպասարկման բաժին մուտքագրված գրությունների, դիմումների և բողոքների բովանդակությունը և ընթացքը, ամփոփել և ներկայացնել առաջարկություններ՝ բողոքների պատճառները վերացնելու, աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ սահմանելու վերաբերյալ,
  • Սպասարկման բաժին դիմող քաղաքացիների, դիմումատուների, շահառուների համար առավել հասանելի դարձնել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, բաց և թափանցիկ դարձնել տրամադրվող խորհրդատվությունը,
  • Սպասարկման բաժնում առկա խնդիրները լուծելու համար կանոնակարգել բաժնի աշխատանքը, կայացնել օբյեկտիվ, հիմնավորված որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերի վրա վերակազմակերպման ազդեցությունը մեղմելու և ինտեգրվելու նպատակով:
  • Իրականացնել Վարչությունների ապրանքանյութական հագեցվածության համար անհրաժեշտ կարիքի գնահատում, ներկայացնել առաջարկություններ.
  • Բաժնի աշխատակիցների հետ՝ ստորաբաժանման կանոնադրությանը համապատասխան նոր պաշտոնի անձնագրերով սահմանված գործառույթները օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար կազմել աշխատանքային ծրագիր, սահմանել առաջնահերթություններ:
  • Ուսումնասիրել բնագավառը կարգավորող օրենսդրությունը և, մասնագետների փորձի ու աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի դարձած խնդիրների վերլուծության նպատակով բաժնում կազմակերպել քննարկումներ, անհրաժեշտության դեպքում քննարկումներին ընդգրկել համապատասխան մասնագետների:
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություններ
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

_17_ օգոստոսի 2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ narine.hovsepyan@ssa.am :

  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումների ընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: