Ծառայությունում փորձագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն(2)_15.07.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում

առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 44-Ա/1 հրամանի հիման վրա, ինչպես նաև Սոցիալական ապահովության ծառայության պետի 10.03.2020թ. թիվ Ա/10 հրամանով հաստատվել են Երևան քաղաքի սպասարկման և նշանակման վարչությունների կանոնադրությունները, ինչի արդյունքում Սոցիալական ապահովության ծառայությունում սկսվել է վերակազմակերպման գործընթաց:

Փոփոխությունները լինելու են շարունակական և վերը նշված բարեփոխումների և փոփոխությունների համատեքստում կտրուկ ավելացել է Ծառայության անձնակազմի կառավարման բաժնի աշխատանքային ծավալը, և անհրաժեշտություն է առաջացել՝ բաժնում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավել փորձագետ:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ վեց ամիս:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թեստային տարբերակի գործարկման, տեղեկատվության մուտքագրման աշխատանքների իրականացում և առաջարկությունների ու խնդիրների մասին տեղեկացում՝ համապատասխան մասնագետներին.
  • Վերակազմակերպման գործընթացում անհրաժեշտ առաջարկությունների, համաձայնությունների և այլ ձևաչափերի նախապատրաստման, հասցեատերերին ուղարկման, հավաքագրման աշխատանքների իրականացում, անհրաժեշտ ցանկերի նախապատրաստում, իրազեկում՝ համապատասխան մասնագետներին.
  • Աշխատակիցների վերապաստաստման համար անհրաժեշտ նախնական տեղեկատվության հավաքագրում, կարիքների գնահատման համար մասնագիտական թեմաների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության աշխատանքների իրականացում, համապատասխան ցանկերի նախապատրաստում.
  • Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)` անձնակազմի կա­­­ռա­վարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքների իրականացում.
  • Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշ­վա­ռման, դրանց բնօրի­նակ­ների պահպանության աշխատանքների իրականացում
  • Ծառայությունում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայ­­մա­նա­գրերի կնքման հետ կապված աշխատանքներ.
  • Ներքին մատյանների վարման, փաստաթղթերի հաշվառման աշխատանքների իրականացում
  • Բաժնի պետի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Բարձրագույն կրթություն
    • Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,
    • Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

17  հուլիսի  2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումներիընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: