Ծառայությունում փորձագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_15.07.2020

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունում

առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 44-Ա/1 հրամանի հիման վրա, ինչպես նաև Սոցիալական ապահովության ծառայության պետի 10.03.2020թ. թիվ Ա/10 հրամանով հաստատվել են Երևան քաղաքի սպասարկման և նշանակման վարչությունների կանոնադրությունները, ինչի արդյունքում Սոցիալական ապահովության ծառայությունում սկսվել է կառուցվածքային փոփոխությունների գործընթաց:

Կառուցվածքային փոփոխությունները ներառված են ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրում: Սոցիալական ապահովության ծառայությանը վերապահված գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքներում ծավալների կտրուկ ավելացման պատճառով առաջացրել է փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

Փորձագետ ներգրավելու նպատակը ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի՝ Ծառայությանը վերաբերող միջոցառումների (Հավելված 1-ի 20-րդ կետ) կատարումն ապահովելու համար իրականացվող գործառույթների իրականացումն է:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի՝ Ծառայությանը վերաբերող՝ միջոցառումների համապատասխան գործառույթներն իրականացնելու, ակնկալվող արդյունքը ապահովելու նպատակով:
  • Ակնկալվող արդյունք ապահովելու նպատակով գույքագրել առկա խնդիրները, սահմանել դրանց հաղթահարման մեխանիզմներ,
  • ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի 20-րդ միջոցառման իրականացման համար (Շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում) Սոցիալական ապահովության ծառայության վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող՝ «Երևանի քաղաքի նշանակման վարչություն» հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվող մասնագետների հմտություններն ու կարողությունները վերագնահատել, կազմակերպել վարչության կազմում ստեղծվող բաժինների աշխատանքը, լուծել ընթացակարգային խնդիրները:
  • Վերակազմակերպման գործընթացի ժամանակ Նշանակման վարչության առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար կանոնակարգել նոր ստեղծվող ստորաբաժանման աշխատանքը, կայացնել օբյեկտիվ, հիմնավորված որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերի վրա վերակազմակերպման ազդեցությունը մեղմելու և ինտեգրվելու նպատակով:
  • Իրականացնել Վարչությունների ապրանքանյութական հագեցվածության համար անհրաժեշտ կարիքի գնահատում, ներկայացնել առաջարկություններ.
  • Արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովել նոր ստեղծվող Նշանակման վարչության համար անհրաժեշտ տարածքի, աշխատասենյակների, արխիվի և այլ տարածքների հարմարեցման, անհրաժեշտ գույքի, տեխնիկայի և այլ սարքավորումների տեղափոխման և տեղակայման աշխատանքների իրականացումը.
  • Նոր ստեղծված ստորաբաժանման աշխատակիցների հետ՝ ստորաբաժանման կանոնադրությանը համապատասխան նոր պաշտոնի անձնագրերով սահմանված գործառույթները օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար կազմել աշխատանքային ծրագիր, սահմանել առաջնահերթություններ:
  • Ուսումնասիրել բնագավառը կարգավորող օրենսդրությունը և, մասնագետների փորձի ու աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի դարձած խնդիրների վերլուծության նպատակով Վարչությունում կազմակերպել քննարկումներ, անհրաժեշտության դեպքում քննարկումներին ընդգրկել համապատասխան մասնագետների:
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն
  • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ
  • Նախագծերի պլանավորում և կազմակերպում
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական սոցիալական և կենսաթոշակային ապահովության բնագավառում ծառայողների կամ իրավունքի բնագավառում ` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

17  հուլիսի  2020թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումներիընդունման հասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

 

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: