Գյումրու տ/բ պետի թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սոցիալական ապահության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.35-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Սոցիալական ապահության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.35-Ղ5-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:

Սոցիալական ապահության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.35-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Սոցիալական ապահության ծառայություն (ք. Երևան, Նալբանդյան 13) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
    6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2019 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 1, 4, 3, 12, 10, 17, 164, 187, 195, 2, 44, 14, 21, 51, 57, 60, 104,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 8, 12, 17, 19, 20, 21, 37, 39,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 7, 8, 9, 10, 13, 14, 15, 16, 20, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 41, 44, 48, 48.1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132634

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 23-28

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132535

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2-4

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118743

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 3, 20, 33

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132724

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 79-80, 94, 96, 97,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 8, 27, 30, 31

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Սոցիալական ապահության ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-65-40-36, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.mnacakanyan@ssa.am ):

Պաշտոնի անձնագիր