Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_21.10.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական բաժնի պետի (-25/1-2.2-34) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Կազմակերպում է կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցների ամսական պահանջի ձևավորման գործընթացը, ղեկավարում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված սոցիալական ապահովության ծրագրերի, ինչպես նաև Ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի ֆինանսավորման, կատարված ծախսերի հաշվառման, համապատասխան տեղեկանքների կազման և ամփոփման գործըթացը ,կազմակերպում է սոցիալական ծրագրերի վճարումների հետ կապված փոստային և բանկային ծառայությունների ձեռք բերման գծով կատարված ֆինանսավորման, վճարում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող փոխադարձ հաշվարկների ակտերի կազմման, վերլուծության և հաշվառման գործըթացը,կազմակերպում է Ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, կատարված ծախսերի հաշվառման:Աշխատակազմի տարածքային բաժինների պահպանման գծով կատարված ծախսերի ամփոփման գործընթացը, կազմակերպում է Ծառայության աշխատակազմի աշխատողների աշխատավարձերի (պաշտոնային դրույքաչափերի) հաշվարկման, դրանց փոփոխության (հիմնական աշխատավարձի բնական աճ) աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին տեղեկատվության ամփոփման, ա զգային վիճակագրության ծառայություն համապատասխան հաշվետվության ներկայացման գործընթացը, կազմակերպում է Ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, կատարված ծախսերի հաշվառման:Աշխատակազմի տարածքային բաժինների պահպանման գծով կատարված ծախսերի ամփոփման գործընթացը, կազմակերպում է Ծառայության աշխատակազմի աշխատողների աշխատավարձերի (պաշտոնային դրույքաչափերի) հաշվարկման, դրանց փոփոխության (հիմնական աշխատավարձի բնական աճ) աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին տեղեկատվության ամփոփման, ա զգային վիճակագրության ծառայություն համապատասխան հաշվետվության ներկայացման գործընթացը,կազմակերպում է Ծառայության աշխատողների ծրագրերի կիսամյակային,,տարեկան կատարողականների գնահատման հիման վրա քաղաքացիական ծառայողների պարգևատրման գումարների հաշվարկման և համապատասխան իրավական ակտի նախագծի նախապատրաստման աշխատանքները, կազմակերպում է Ծառայության ֆինանսական գործառույթների հետագա կանոնակարգմանը նպաստող ֆինանսահաշվային նոր ձևերի մշակման և ներդրման գործընթացը:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Ունի տնտեսագիտություն (Էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պե-տական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «ՀՀ Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին»,«Պետական նպաստների մասին», «Եկամտային հարկի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N48, 2011թ. հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին».N1024-Ն, 2011թ հոկտեմբերի 20-ի «ՀՀ պետական կառավարման մամիններում աշխատանքային ծրագրերի կազմնան ,էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N1510-Ն, 2014թ հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N737-ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացու¬թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N1 և N2):

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

24.10. 2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

256632 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձև