Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Արմավիրի տ/բ_21.10.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Արմավիրի տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝10-1-18Մ4-3) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է կենսաթոշակների և նպաստների նշանակման և վերահաշվարկման աշխատանքները, իրականացնում է կենսաթոշակների և նպաստների վճարումը՝ վճարում իրականացնող կազմակերպությունների միջոցով,tարածքային բաժնի հասանելիության տիրույթում՝ վարում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ Շտեմարան), այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ և նպաստ նշանակելուց հետո ստացված (այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա ստացված) տեղեկատվությունը ներառում է Շտեմարան (ըստ անհրաժեշտության կատարում է Շտեմարանում ներառված տվյալների փոփոխություն), մասնակցում է Շտեմարանում ներառված տվյալների հիման վրա կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու աշխատանքներին, ինչպես նաև կենսաթոշակ կամ նպաստ վճարելը դադարեցնելու և վերսկսելու աշխատանքներին, վարում է կենսաթոշակի գործը,իրականացնում է դիմումների ընդունման, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարանի առկայության դեպքում՝ սոցիալական ծառայություն տրամադրող համապատասխան մարմիններին փոխանցման, ինչպես նաև՝ արխիվացման աշխատանքները:

  1. Պաշտոնին ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն, ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև 23.10.2020թ.:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

24.10.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձև