Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_11.10.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

1.Քարտուղարության օտարեկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցուների) բաժնի առաջատար մասնագետի (-25/1-3.2-279-) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած և այլ երկրներից ստացված հարցումներին համապատասխան ընթացք տալու աշխատանքներ,            իրականացնում է Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած և այլ երկրներից հարցմամբ պահանջվող փաստաթղթերի (տեղեկանքներ, կենսաթոշակի գործ, ստուգման ակտեր և այլն) ձեռք բերման աշխատանքները՝ Ծառայության տարածքային ստորաբաժանումներից, Ազգային արխիվից, հիմնարկ-ձեռնարկություններից, այլ կազմակերպություններից, Ծառայության տարածքային ստորաբաժանումներից, Ազգային արխիվից, հիմնարկ-ձեռնարկություններից, այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա պատրաստում է հարցումների, դիմումների պատասխանի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

16.10.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձև