Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_19.08.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Իրավական ապահովման և դատական գործերի վարչության պետի (ծածկագիր՝ 25/1-2.1-10) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Ապահովում է Ծառայության և Աշխատակազմի իրավական գործընթացների պատշաճ իրականացումը, ղեկավարում է սոցիալական ապահովության ոլորտը կարգավորող օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի մշակման կամ այդ աշխատանքներին մասնակցության գործընթացը, ղեկավարում է Ծառայության կողմից մշակված օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները,ղեկավարում է Ծառայության կողմից մշակված կամ Ծառայության կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ վարչության իրավասությունների շրջանակներում մասնագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթղերի նախագծերի մշակման կամ այդ աշխատանքներին մասնակության գործընթացը, ղեկավարում է Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթղերի նախագծերի վերաբերյալ Վարչության իրավասությունների շրջանակներում մասնագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Ունի իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում: Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, Հայաստանի Հանրապետության դատական, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերի, «Իրավական ակտերի մասին»,«Պետական կենսաթոշակների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», «Պետական նպաստների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին»,«Գնումների մասին»,«Վարչարարական հիմունքների և վարչական վարույթի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

22.08.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

318858 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձև