ՍԱԾ աշխատակիցների շրջայցը Վայոց Ձոր

 

ՍԱԾ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը 2018թ. օգոստոսի 25-ից 26-ը Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արհեստակցական կազմակերպության անդամների համար  կազմակերպեց էքսկուրսիա դեպի Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր՝ Նորավանք, Սիսիան, Որոտնավանք, Քարահունջի աստղադիտարան, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք, Մարտունի, Ներքին Գետաշեն, Հայրավանք:

Էքսկուրսիայի ծրագիր

Առաջին օր (25.08.2018թ.)

  1. 09:00 – 09:30 – մասնակիցների հաշվառում:
  2. 09:30 – 12:00 – մեկնում Նորավանք:
  3. 12:00 – 12:40 – էքսկուրսիա Նորավանքում:
  4. 12:40 – 15:00 – մեկնում Անգեղակոթի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի, որտեղ ամփոփված է զորավար Վարդան Մամիկոնյանի աճյունը (ճանապարհին՝ սննդի ընդմիջում):
  5. 15:00 – 15:40 – էքսկուրսիա Սուրբ Վարդան Զորավար եկեղեցում:
  6. 15:40 – 16:00 – մեկնում Շաքիի ջրվեժ:
  7. 16:00 – 16:40 – էքսկուրսիա Շաքիի ջրվեժի շրջակայքում:
  8. 16:40 – 17:00 – մեկնում Որոտնավանք:
  9. 17:00 – 17:40 – էքսկուրսիա Որոտնավանքում:
  10. 17:40 – 18:00 – մեկնում Սիսիան:
  11. 18:00 – 19:30 – մասնակիցների տեղավորում հյուրանոցում, հանգիստ:
  12. 19:30 – 23:30 – խնջույք ռեստորանում:
  13. 23:30 – հանգիստ:

Երկրորդ օր (26.08.2018թ.)

  1. 09:00 – 09:40 – նախաճաշ:
  2. 09:40 – 10:00 – հյուրանոցային համարների հանձնում:
  3. 10:00 – 11:20 – մեկնում Քարահունջի աստղադիտարան:
  4. 11:20 – 12:00 – էքսկուրսիա Քարահունջի աստղադիտարանում:
  5. 12:00 – 14:20 – մեկնում Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով Կոթավանք, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ներքին Գետաշեն):
  6. 14:20 – 15:20 –էքսկուրսիա Կոթավանքում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
  7. 15:20 – 15:40 – մեկնում: Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի:
  8. 15:40 – 17:00 – սննդի ընդմիջում:
  9. 17:00 – 17:30 – մեկնում Հայրավանք:
  10. 17:30 – 18:10 – էքսկուրսիա Հայրավանքում:
  11. 18:10 – մեկնում Երևան: