Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Աշտարակի տ/բ_18.07.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

 Աշտարակի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25/1-3.2-358) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է Ծառայություն ներկայացված (Ծառայության կողմից ընդունվող) դիմումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հաշվառումը, պահպանությունը և սոցիալ-իրավական կամ այլ նպատակներով օգտագործումը,իրականացնում է կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և Ծառայության կողմից նշանակվող այլ դրամական վճարների գործերի հաշվառման և պահպանության աշխատանքներ՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, իրականացնում է պետական պահպանության ենթակա փաստաթղթերի Հայաստան,Ազգային արխիվ հանձնելու աշխատանքները,արխիվային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետը լրանալուց հետո Բաժնի պետին ներկայացնում է տարածքային բաժնի արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված և համապատասխան պետական արխիվ պահպանության հանձնման ենթակա փաստաթղթերի ցանկը:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

«Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանցից բխող այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

23.07.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

     Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձև