Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Աշտարակի տ/բ_03.07.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Աշտարակի տարածքային բաժնի պետի (ծածկագիր՝ 25/1-2.3151) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Համակարգում և կազմակերպում է Ծառայություն ներկայացվող դիմումները (այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ ներկայացված դիմումի ստացականը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևավորելու, տեսաներածելու (սկանավորելու) և համապատասխան տեղեկատվական համակարգում հաշվառելու, արխիվացնելու աշխատանքները, համակարգում և կազմակերպում է Ծառայությանը դիմում ներկայացնելու գործընթացի վերաբերյալ դիմումատուին պարզաբանումներ և նախնական խորհրդատվություն տրամադրելու, աշխատանքները,համակարգում և կազմակերպում է Ծառայության կողմից կենսաթոշակ, նպաստ, պարգևավճար և այլ դրամական վճարներ (այսուհետ՝ կենսաթոշակ) նշանակելու, վերահաշվարկելու և Ծառայության իրավասությունների շրջանակի մեջ մտնող մյուս դիմումների մշակման աշխատանքները, համակարգում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայություն ներկայացված փաստաթղթերը և դրանցում առկա տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու աշխատանքները:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում: Ունի «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստներ մասին»,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանցից բխող իրավական ակտերի, այլ իրավական ակտերի փորձաքննության հանձնաժողովներից ստացված հաշմանդամության մասին որոշման քաղվածքների հաշվառման աշխատանքները

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

09.07.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

212309 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձև