Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_11.06.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության տեղեկատվական հոսքերի և ռիսկերի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 25/1-3.2-272) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Մասնակցում է պետական կենսաթոշակային համակարգի, ինչպես նաև Ծառայության գործառույթների իրականացումն ապահովող տեղեկատվական հոսքերի կառավարումը. վարչության և Ծառայության աշխատակազմի մյուս ստորաբաժանումների (կառուցվածքային և տարածքային) միջև` օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և ամփոփման աշխատանքները, իրականացնում է պետական կառավարման այլ մարմիններից և կազմակերպություններից` ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկատվության ստացումը և տեղեկատվության կիրառությունը շտեմարաններում, իրականացնում է Ծառայություն հասցեագրված`տեղեկատվության տրամադրման, փոխանակման, համալրման բնույթի նամակագրության համապատասխան ընթացքը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման այլ մարմիններից, այլ կազմակերպություններից ստացված տվյալների համադրման, համապատասխանեցման և Շտեմարաններում ներառման աշխատանքները.

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ: Ունի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2012թ.-ի օգոստոսի 23-ի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» N1081–Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարաններում առկա և ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված անհրաժեշտ տեղեկատվությանը.ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև 2019թ. հոկտեմբերի 27-ը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

14.06.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձևը