Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Եղվարդի տ/բ_06.06.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Եղվարդի տարածքային բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 25/1-4.1-225) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Համապատասխան ծրագրային գործիքների միջոցով մշակում է Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակ, նպաստ, պարգևավճար և այլ դրամական վճարներ (այսուհետ կենսաթոշակ) նշանակելու, վերահաշվարկելու և Ծառայության իրավասությունների շրջանակի մեջ մտնող մյուս դիմումները (այսուհետ՝ դիմում), համապատասխան ծրագրային գործիքների միջոցով դիմումում և կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներառում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին՝ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու կամ այդ գործառնությունները մերժելու վերաբերյալ, համապատասխան ծրագրային գործիքի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործը.

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Առնվազն միջնակարգ կրթություն, «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանցից բխող իրավական ակտերի, այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  1. 3. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

11.06.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

111115 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, narine.hovsepyan@ssa.am

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

     Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձևը