Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն _Ծառայություն_12.04.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության տեղեկատվական համակարգերի շահագործման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 25/1-4.1-140) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Շտեմարանների շահագործումը և կանոնակարգումը. բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ծրագրային կիրարկման խնդիրների վերլուծում, մասնակցում է ծրագրային միջոցների լրամշակման կամ նոր ծրագրային միջոցների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը, մասնակցում է Ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին ծրագրային շահագործման մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքներ, իրականացնում է Շտեմարանների վարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման աշխատանքներ, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի արխիվացման և պահպանման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Առնվազն միջնակարգ կրթություն, ունի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2012թ.-ի օգոստոսի 23-ի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» N1081–Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

տիրապետում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարաններում առկա և ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

17.04.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

111115 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, ruzanna.nalbandyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձևը