Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Մարտունու տ/բ_08.04.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Մարտունու տարածքային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25/1-3.2-413) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Համապատասխան ծրագրային գործիքների միջոցով մշակում է Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակ, նպաստ, պարգևավճար և այլ դրամական վճարներ (այսուհետ կենսաթոշակ) նշանակելու, վերահաշվարկելու և Ծառայության իրավասությունների շրջանակի մեջ մտնող մյուս դիմումները (այսուհետ՝ դիմում), համապատասխան ծրագրային գործիքների միջոցով դիմումում և կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներառում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին՝ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու կամ այդ գործառնությունները մերժելու վերաբերյալ, համապատասխան ծրագրային գործիքի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործը:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

«Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանցից բխող իրավական ակտերի, այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

11.04.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, narine.hovsepyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձևը