Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Գորիսի տ/բ_ 02.04.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Գորիսի տարածքային բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 25/1-4.1-244) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է Ծառայություն ներկայացված (Ծառայության կողմից ընդունվող) դիմումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հաշվառումը, պահպանությունը և սոցիալ-իրավական կամ այլ նպատակներով օգտագործումը, իրականացնում է կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և Ծառայության կողմից նշանակվող այլ դրամական վճարների գործերի հաշվառման և պահպանության աշխատանքներ՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, իրականացնում է պետական պահպանության ենթակա փաստաթղթերի Հայաստանի ազգային արխիվ հանձնելու աշխատանքները,արխիվային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետը լրանալուց հետո Բաժնի պետին ներկայացնում է տարածքային բաժնի արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված և համապատասխան պետական արխիվ պահպանության հանձնման ենթակա փաստաթղթերի ցանկը:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Առնվազն միջնակարգ կրթություն, «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանցից բխող իրավական ակտերի, այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի նշանակումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

05.04.2019թ.

  1. Աշխատավարձի չափը՝

111115 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, narine.hovsepyan@ssa.am

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

գրավոր դիմում (ձևը կցվում է)

կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,

տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,

արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,

անձնագրի լուսապատճենը:

   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձևը