Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_15.03.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1.  իրավական ապահովման և դատական գործերի վարչության պետի (ծածկագիր` 25/1-2.1-10) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթ

Ապահովում է  Ծառայության և Աշխատակազմի իրավական  գործընթացների պատշաճ իրականացումը, ղեկավարում է սոցիալական ապահովության ոլորտը կարգավորող օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի մշակման կամ այդ աշխատանքներին մասնակցության գործընթացը,  ղեկավարում է Ծառայության կողմից մշակված օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Ծառայության կողմից մշակված կամ Ծառայության կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ վարչության իրավասությունների շրջանակներում մասնագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթղերի նախագծերի մշակման կամ այդ աշխատանքներին մասնակության գործընթացը, ղեկավարում է Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթղերի նախագծերի վերաբերյալ վարչության իրավասությունների շրջանակներում մասնագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է սոցիալական ապահովության ոլորտի առանձին իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ վարչության կողմից Ծառայության պետին առաջարկություններ ներկայացնելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է սոցիալական ապահովության ոլորտը կարգավորող Ծառայության իրավասությունների շրջանակից բխող՝ համապատասխան բիզնես ընթացակարգերի, ներքին կանոնակարգերի սահմանման համար անհրաժեշտ նախագծերի նախապատրաստման, գործընթացների իրավական աջակցության և համապատասխան նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տրամադրելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Ծառայության պաշտոնական կայքի վարման աշխատանքներին իրավական աջակցության (իրավական ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տեղեկատվության) տրամադրման հետ կապված աշխատանքները, վարչության իրավասությունների շրջանակներում՝ կառավարում է դոնոր, հակակոռուպցիոն, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները, ղեկավարում է Ծառայության կողմից կնքված պայմանագրերի պահպանության, Ծառայության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման գրքի վարման հետ կապված աշխատանքները, ղեկավարում է Ծառայության աշխատակազմում պայմանագրերի օրինակների տրամադրման, պայմանագրերով նախատեսված ժամկետների նկատմամբ մոնիթորինգի իրականացման հետ կապված աշխատանքները, ապահովում է ՏՏ ոլորտի նախագծերի մշակման հետ կապված աշխատանքներին մասնակցության, դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տրամադրելու գործընթացը, ղեկավարում է գնման գործընթացին սահմանված կարգով վարչության մասնակցության, գործընթացի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տրամադրելու, վարչության իրավասությունների շրջանակից բխող՝ գնման առարկայի վերաբերյալ տեխնիկական բնութագրերի նախագծեր կազմելու հետ կապված աշխատանքները, համակարգում է վարչություն հասցեագրված դիմում-բողոքների կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վարչական վարույթների իրականացումը, վարչական լսումների կազմակերպումը, Ծառայություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, վարչական ակտերի նախագծերի կազմումը, ապահովում է Ծառայության պետի անունից ելքագրվող (Ծառայության պետի ստորագրմանը ներկայացվող) փաստաթղթղերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրումը, Ծառայության պետի հանձնարարությամբ՝ կազմակերպում է քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթղերի հիմքերի հավաստիության ստուգման աշխատանքներին մասնակցության հետ կապված գործընթացը, ղեկավարում է Ծառայության և կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի գործառույթներին առնչվող գործերով դատարանում որպես հայցվող հանդես գալու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է  Ծառայության և կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի գործառույթներին առնչվող գործերով դատարանում որպես պատասխանող հանդես գալու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է հայցադիմումներ, հայցադիմումների պատասխաններ, դիրքորոշումներ, առարկություններ ներկայացնելու հետ կապված աշխատանքները, ղեկավարում է դատարանի վճիռների դեմ բողոքներ բերելու, բողոքների պատասխաններ ներկայացնելու հետ կապված  աշխատանքները, ղեկավարում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու, քաղաքացիական հայցերով դատարանում հանդես գալու աշխատանքները, ապահովում  է դատական ներկայացուցչության հետ կապված աշխատանքները, ապահովում է  դատական ակտերի հարկադիր կատարման փուլում ներկայացուցչական աշխատանքները , հսկողություն է իրականացնում վարչության աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանման նկատմամբ, ապահովում է պետական տուրքի փոխանցման կամ հետ վերադարձ ման պահանջագրերի ձևակերպման և հաշվառման աշխատանքները.  

2. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

3. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

4. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

20.03.2019թ.

5. Աշխատավարձի չափը՝

310850 ՀՀ դրամ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13,  060 654 036, narine.hovsepyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/  լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

      Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից.

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ

Դիմումի ձևը