Չորեքշաբթի, Հոկտեմբեր 16, 2019
Գլխավոր ՀՀ կենսաթոշակային համակարգ

ՀՀ կենսաթոշակային համակարգ

Պետական կենսաթոշակ

Պետական կենսաթոշակային ապահովությունը պետական բյուջեի միջոցների հաշվին oրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով:

Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

Քաղաքացիների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել պետական կենսաթոշակային ապահովության այլ պայմաններ:

Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներն են`

  • կենսաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից
  • պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը և զարգացումն ապահովելը
  • սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելը
  • կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենuաթոշակի նվազագույն չափ ապահովելը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք