Երկուշաբթի, Փետրվար 17, 2020
Գլխավոր Թափուր պաշտոններ Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_20.11.2018

Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_20.11.2018

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 25/1-3.2-267) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է ապրանքանյութական արժեքների (պահեստ, մուտք, ելք. մնացորդ) հաշվառումը, քանակագումարային արտահայտությամբ  ըստ մատակարարների, տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների.իրականացնում է ապրանքանյութական արժեքների տեղաբաշխման նպատակով հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ապահովումը. ծրագրային համակարգի միջոցով իրականացնում է դրամական միջոցների` առհաշիվ անձանց տրվող (գործուղման) գումարների հաշվառում. ծրագրային ապահովմամբ իրականացնում է ըստ գործընկների և ապրանքատեսակների քարտերի հաշվառում: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն,  քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. ունի «Գանձապետական համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին«, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» 1998 թվականի օգոստոսի 25-ի N 525, 2012թ. դեկտեմբերի 27-ի Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եվ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն եվ N 1923-Ն, ինչպես նաեվ 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ N 1691-Ն որոշումների և դրանցից բխող այլ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների.

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի նշանակումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

23.11.2018թ.

  1. Աշխատավարձի չափը՝

150799 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13,  060 654 036, ruzanna.nalbandyan@ssa.am

   7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձևը