Երկուշաբթի, Փետրվար 17, 2020
Գլխավոր Թափուր պաշտոններ Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_08.11.2018

Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն_Ծառայություն_08.11.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25/1-3.1-41) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի մշտական, ինչպես նաև վերանայման աշխատանքներին, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտին իր կողմից իրականացված յուրաքանչյուր աուդիտի ավարտից հետո կազմում է հաշվետվություն և ներկայացնում բաժնի պետին, մասնակցում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվության կազմման աշխատանքներին, իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից՝ որտեղ իրականացվում է աուդիտ, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ ցանկացած տվյալ, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտի իրականացման համար առանձին մեթոդաբանության և այլ վերլուծական աշխատանքների մշակման, ինչպես նաև վերանայման գործընթացներին և նախապատրաստում անհրաժեշտ փաստաթղթեր, բաժնի պետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման սահմանափակումների՝ խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. ունի «ներքին աուդիտի մասին»,  «Բյուջետային համակարգի մասին» «գնումների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման», «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման, ՀՀ ֆիանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N974-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» N 165-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի « ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 30-ի N 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի իմացության, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,   բավարարում է    «Ներքին   աուդիտի   մասին»    ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջներին. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկ N 1-2):

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի նշանակումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

13.11.2018թ.

  1. Աշխատավարձի չափը՝

175932 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13,  060 654 036, ruzanna.nalbandyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկաշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձևը