Շաբաթ, Հունվար 25, 2020
Գլխավոր Թափուր պաշտոններ Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ_Ծառայություն_03.11.2018

Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ_Ծառայություն_03.11.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոցիալական ապահովության ծառայություն

  1. Կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության ուսումնամեթոդական բաժնի պետի (ծածկագիր` 25/1-2.2-39) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝

Իրականացնում է օրենսդրության կիրարկման հետ կապված խնդիրների և կարիքների բացահայտման, մեթոդական ուսուցման ծրագրերի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնում հաստատման, կազմակերպում է օրենսդրական  փոփոխությունների և լրացումների հետ կապված մեթոդական հրահանգների և ցուցումների մշակման աշխատանքները, կազմակերպում է մեթոդական ուսուցման նյութերի, ուսուցման ձևաչափերի և ժամանակացույցերի կազմման աշխատանքները, կազմակերպում է այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում՝ ապահովում է համապատասխան նյութերի և այլ տեղեկատվության տրամադրումն ու փոխանակումը,      տարածքային բաժինների կողմից ներկայացված հայտերի և վարչության առաջարկությունների հիման վրա ձևավորում է մեթոդական ուսուցման կարիք ունեցող   մասնակիցների կազմը՝ ըստ ուսուցման ծրագրերի և ներկայացնում է հաստատման, հաստատված ծրագրերին համապատասխան կազմակերպում է մեթոդական ուսուցման աշխատանքները, պարբերաբար իրականացնում է մեթոդական ուսուցման արդյունքների գնահատումներ և ներկայացնում եզրակացություններ, տարածքային ստորաբաժանումներում կազմակերպում է սեմինար-խորհրդակցություններ, վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

  1. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

  1. Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝

Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

07.11.2018թ.

  1. Աշխատավարձի չափը՝

256623 ՀՀ դրամ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13,  060 654 036, narine.hovsepyan@ssa.am

7.Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • գրավոր դիմում (ձևը կցվում է)
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
  • անձնագրի լուսապատճենը:

      Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:

Դիմումի ձևը