Երկուշաբթի, Օգոստոս 3, 2020

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

 

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. և հետո
Աշխատանքային  ստաժը 6 տարի 7 տարի 8 տարի 9 տարի 10 տարի


Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու  համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

 Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք