Կիրակի, Օգոստոս 18, 2019

Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիա

Միջազգային կառույցների հետ համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 1992 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը ընդամենը մեկ տարվապատմություն ուներ: ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը 1992 թվականին որպես հիմնադիր անդամ անդամակցել է Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիային:

Այս կազմակերպությունը միավորում է ԱՊՀ և Բալթյան երկրների կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամներին։ Հիշյալ անդամ կառույցները պարբերաբար միմյանց միջև տեղեկատվություն են փոխանակում, տեղեկանում ասոցիացիային անդամակցող կազմակերպությունների երկրների կենսաթոշակային ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։ Անց են կացվում միջազգային կոնֆերանսներ, որոնց ընթացքում քննարկվում են կատարված աշխատանքները, դրանց արդյունավետությունն ու հետագա անելիքները: