Չորեքշաբթի, Հոկտեմբեր 16, 2019

Սոցիալական Ապահովության Միջազգային Ասոցիացիա

Սոցիալական ապահովության միջազգային ասոցիացիան (International Social Security Association, ISSA) հիմնադրվել է 1927թ., կենտրոնակայանը գտնվում Է Ժնևում (Շվեյցարիա)։

Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն այս կառույցին անդամագրվել է 1996 թվականին։ ՍԱՄԱ-ին անդամակցում են կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության ոլորտում գործող շուրջ 365 պետական մարմիններ և համանման կառույցներ` աշխարհի 154 երկրներից։ ՍԱՄԱ-ն սերտ գործընկերային կապեր ունի Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labor Organisation, ILO) հետ: