Երեքշաբթի, Սեպտեմբեր 24, 2019
Գլխավոր Ծառայություն Արհմիություն Արհեստակցական կազմակերպության խնդիրներ

Արհեստակցական կազմակերպության խնդիրներ

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականի հունիսի 1-ին: Արհեստակցական կազմակերպությունն աշխատողների հասարակական միավորում է` ստեղծված աշխատողների շահերն արտահայտելու և պաշտպանելու նպատակով:

Արհեստակցական կազմակերպության խնդիրներն են.

  1. Իր մասնակիցների (անդամների) աշխատանքային, մասնագիտական, սոցիալտնտեսական իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական կազմակերպության գործողությունների համակարգումը և համախմբումը:
  2. Ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումների մասնակցությունը:
  3. Արհեստակցական կազմակերպության միջոցների նպատակամղումը մասնակից (անդամ) աշխատողների դրամական օգնություններին, առողջարանային բուժման և հանգստի, մասնագիտական զարգացման, վերապատրաստման ծրագրերի, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը:
  4. Գործատուների հետ ամենամյա կոլեկտիվ պայմանագրի կնքումը և պայմանագրի միջոցով իր մասնակիցների (անդամների), շահերին առնչվող աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պաշտպանությունը և ամրապնդումը:
  5. Արհեստակցական միության ղեկավար մարմնի որոշմամբ ոլորտին առնչվող ծրագրերի աշխատանքներին և այլ միջոցառումներին մասնակցելը: