Կիրակի, Օգոստոս 18, 2019
Գլխավոր Ծառայություն Նպատակ և խնդիրներ

Նպատակ և խնդիրներ

Ծառայության նպատակները և խնդիրներն են`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովումը.

2. Կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և ծառայության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.

3. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը: