Շաբաթ, Դեկտեմբեր 5, 2020
Գլխավոր Գործատուներին Ովքեր կարող են ձեռքբերել նույնականացման քարտ կարդացող սարք

Ովքեր կարող են ձեռքբերել նույնականացման քարտ կարդացող սարք

Հարգելի քաղաքացիներ,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեղեկացնում ենք, որ «Նորք» կենտրոնի կողմից նույնականացման քարտ կարդացող սարքեր չեն տրամադրվում՝ խմբաքանակի ավարտված լինելու պատճառով:

Նոր խմբաքանակի առկայության դեպքում կտեղադրվի համապատասխան հայտարարություն:

Ովքեր կարող են ձեռքբերել նույնականացման քարտ կարդացող սարք

Նույնականացման քարտ կարդացող սարք տրամադրվում է բոլոր իրավաբանական անձանց և այն ֆիզիկանան անձանց, ովքեր`
1. ծնվել են 1974 թվականին կամ դրանից հետո և ձեռք են բերել նույնականացման քարտ,
2. ծնվել են 1974 թվականից առաջ, կամավոր հիմունքով միացել են կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին և ձեռք են բերել նույնականացման քարտ:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 
Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝ 
  • Դիմում-գրություն (կնքված կազմակերպության կնիքով)
  • ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ վճարման անդորրագրի բնօրինակը
    Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով
  • Նույնականցման քարտի պատճենը
  • Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի կամ պետական ռեգիստրի վկայականի պատճենը
  • Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` եթե  կազմակերպությանը անհրաժեշտ է   մեկից ավելի  սարք,  ապա կազմակերպության բլանկի վրա նշվում է  սարքերի ձեռք բերման նպատակը (օրինակ` քաղաքացիների սպասարկման կետերում տեղադրելու համար)  և ստացողի  անձնագրային տվյալները:
Պետական և համայնքային կառավարչական հիմնարկները, պետական համայնքային կազմակերպությունները սարքերը ստանում են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի 31-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝
  • Դիմում-գրություն
  • ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ վճարման անդորրագիր
    Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով
  • Նույնականցման քարտի պատճենը
  • Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՍԱՐՔ: 

Սարքերը տրամադրվում են  ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից (նախկին

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն») երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժ. 09.30-18.00 (ընդմիջում՝ 13.00-14.00): 
Հասցե` ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 16 սենյակ, 011 50 18 09, 011 50 18 10 թեժ գիծ՝ 114: