Հարգելի´ քաղաքացի,
Եթե Դուք որևէ հարցով կամ խնդրով դիմում եք ներկայացրել Սոցիալական ապահովության ծառայություն, այսինքն` ուղարկել եք այն Ծառայության վեբկայքի էլեկտրոնային ընդունարանի միջոցով և եթե փոստատարի միջոցով ստացել եք ծանուցագիր, ապա կարող եք այցելել Ձեր դիմումի ընթացքը բաժին և հետևել Ձեր դիմումի ընթացքին: Իսկ եթե չեք ստացել ծանուցագիր` Ձեր դիմումի պատասխանի վերաբերյալ կստանաք հեռախոսազանգ և/կամ էլեկտրոնային նամակ (էլ. փոստի առկայության դեպքում), ինչպես նաև այս էջի միջոցով կարող եք Ձեր Դիմումի կոդով տեսնել դիմումի կարգավիճակը (այն պատասխանված է, թե ոչ, այսինքն` փակված է, թե ոչ):