Սոցիալական ապահովության ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ստեղծման ժամանակաշրջանից ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, որի ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` Ամանորի, կանանց նվիրված տոների կապակցությամբ, տարվա տարբեր եղանակներին կազմակերպվում են հանգիստներ, էքսկուրսիաներ դեպի հայկական սրբավայրեր, ինչպես նաև բնության գողտրիկ անկյուններ: Միջոցառումներին մասնակցած արհեստակցական կազմակերպության անդամների անմոռաց տպավորություններն էլ ավելի են ոգեշնչում և պարտավորեցնում արհեստակցական կազմակերպությանը նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար:
Արհեստակցական կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերում սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բժշկական օգնության կարիք ունեցող, ինչպես նաև ուսման վարձ վճարելու խնդիր ունեցող արհեստակցական կազմակերպության անդամներին: Արհեստակցական կազմակերպության անդամներն արժանանում են խրախուսման` ամուսնության, երեխայի ծննդաբերության, հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Արհեստակցական կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև մշակութային միջոցառումներին և արհեստակցական կազմակերպության անդամների համար ձեռք է բերում մշակութային օջախներում տեղի ունեցող միջոցառումների տոմսեր:
ՍԱԾ աշխատակիցների շրջայցը Լոռու մարզ
ՍԱԾ աշխատակիցների շրջայցը Վայոց Ձոր
ՍԱԾ աշխատակիցների շրջայցը Տավուշի և Կոտայքի մարզեր