Սոցիալական աջակցություն Արցախում հաշվառված քաղաքացիներին

Սոցիալական աջակցություն Արցախում հաշվառված քաղաքացիներին
1
Սոցիալական աջակցության դիմումը լրացվում է dimum.ssa.am կայքում՝ «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության դիմումներ» բաժնում:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ այդ դրությամբ Արցախ վերադարձած Արցախի հաշվառում ունեցող Արցախի քաղաքացիներին:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով և կազմում է 68 000 դրամ, ընդ որում՝
եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է նվազագույն աշխատավարձի և շահառուի 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի դրական տարբերության չափով)
Օրինակ՝ եթե շահառուի կենսաթոշակի չափը հոկտեմբեր ամսին կազմել է 35 000 դրամ և նա չունի սեփականություն Հայաստանի Հանրապետություն, ապա սույն միջոցառմամբ սահմանված դրամական օգնության չափը կկազմի 48 000 դրամ (68 000-35 000 + 15 000):
Սույն միջոցառման շահառու չի կարող հանդիսանալ Արցախի հաշվառում ունեցող Արցախի այն քաղաքացին, եթե՝
ա) նրա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածում, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր,
բ) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.
գ) նա հանդիսանում է 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի անձ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից:
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:
Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով:
Դիմումի լրացմանը քայլերը նկարագրված են վերոնշյալ կայքի բաժնում:

 

ԿԻՍՎԵԼ