ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործատուներ և քաղաքացիներ,

Սոցիալական ապահովության տարածքային բաժիններում դեռևս առկա են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը հավաքագրված աշխատանքային գրքույկներ, որոնց թվայնացման գործընթացն ավարտված է, սակայն առ այսօր իրավաբանական անձանց ներկայացուցիչները և(կամ) ֆիզիկական անձինք չեն ներկայացել տարածքային բաժիններ՝ թվայնացված աշխատանքային գրքույկները ստանալու համար:

Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ներկայանալ տարածքային բաժիններ՝ վերոնշյալ գրքույկները տարածքային բաժիններից ստանալու համար:

ԿԻՍՎԵԼ