Հայտարարություն Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ և փաստաթղթավար ներգրավելու մասին

         Հայտարարություն

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ և փաստաթղթավար ներգրավելու մասին

Հայաստանի Հանրապետությունում Covid-19-ի հաղթահարման նպատակով Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված  սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու և միջոցառումների շահառուների հասցեականությունն ապահովելու, պետական կառավարման այլ մարմիններից ստացվող տվյալների համադրության արդյունքում բազմաշերտ վերլուծություններ իրականացնելը և ռիսկերը բացահայտելու ու կառավարելու աշխատանքները Սոցիալական ապահովության ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) առաջացրել են Ծառայությանը  վերապահված գործունեության բնագավառում իրականացվող ծրագրերի կատարումն ապահովող փորձագետ և փաստաթղթավար ներգրավելու անհրաժեշտություն` Տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչությունում և Եղվարդի տարածքային բաժնում:

Աշխատանքների և պայմանների մասին հղումը՝

  1. Տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության փորձագետ
  2. Եղվարդի տարածքային բաժնի փաստաթղթավար

 

ԿԻՍՎԵԼ