Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Սոցիալական ապահովության ծառայության քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 10-1-27.5-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Սոցիալական ապահովության ծառայության քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 10-1-27.5-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:

Սոցիալական ապահովության ծառայության քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 10-1-27.5-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Սոցիալական ապահության ծառայություն (ք. Երևան, Նալբանդյան 13) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի մայիսի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 11-ին ՝ ժամը 14:30-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 15-ին ՝ ժամը 14:30-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր ինսունինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 10, 12, 14, 17, 21, 44, 51, 57, 60, 89, 90, 104, 109, 124, 164, 166, 174, 177, 187, 192, 195,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 37, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 20, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 41, 44, 48.1,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132634

«ՀՀ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 4, 10, 13, 20, 21, 27, 30, 32, 33, 40, 46, 50, 70, 72

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ ՝ 2, 6, 8, 9, 11

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝   3, 4, 10, 19, 23, 26

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138973

«Նորմատիվ իրավական ակտերի մասին մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6, 9, 10, 23

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին 198-Ն որոշում, հոդված՝   1

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=115133

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71- 97

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 8, 27, 30, 31

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Սոցիալական ապահության ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-65-40-36, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.mnacakanyan@ssa.am :

Պաշտոնի անձնագիր

ԿԻՍՎԵԼ