ՍԱԾ հայտարարությունը ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի մասին

Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից ելնելով, ինչը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.04.2020 թվականին ընդունած N 543-Ն որոշումը՝ արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 14-ը երկարաձգելու մասին.

Սոցիալական ապահովության ծառայությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է.

Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինները աշխատում են հերթափոխային գրաֆիկով:

Ծառայությունը կրկին խնդրում և հորդորում է.

  • հետևել հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված կարգապահական կանոններին,
  • Ծառայության տարածքային բաժիններ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն,
  • տարածքային բաժին այցելել դիմակով, ձեռնոցով և/կամ ալկոգելով ախտահանել ձեռքերը,
  • տարածքային բաժինների աշխատակիցների հետ հարց ու պատասխանի ընթացքում ՊԱՀՊԱՆԵԼ սոցիալական հեռավորություն,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ www.mlsa.am կամ Սոցիալական ապահովության ծառայության` www.ssa.am կայքերի, facebook սոցիալական ցանցի` «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» և «Սոցիալական ապահովության ծառայություն» էջերի միջոցով տարածվող հաղորդագրություններով իրազեկ կլինեք սոցիալական ոլորտի նորություններին, իսկ ԹԵԺ ԳԻԾ 114 և 011 300 114 ծառայությունների միջոցով կարող եք ստանալ սոցիալական ոլորտի Ձեզ հուզող հարցերի պատասխաններ:

Ծառայությունը մաղթում է համբերատարություն և ամուր առողջություն:

ԿԻՍՎԵԼ