Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հայտարարություն

Հարգելի քաղաքացիներ,

Հարգելի շահառուներ,

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ է.

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել խիստ անհրաժեշտության դեպքում միայն, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ըմբռնողությամբ վերաբերել Ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին:

Հիշեցվում է, որ առանձին ծրագրերով կարող եք Ձեր դիմումն ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:

Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտում է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վիրուսի տարածման կանխարգելման նպատակով  և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին:

 

ԿԻՍՎԵԼ