Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

Հարգելի քաղաքացիներ,
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկով ազդարարվեց, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մշակութային օջախների կողմից, մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին:

Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում:

ԿԻՍՎԵԼ