Ծառայության պետ տիկին Ա.Ամիրշադյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հարգելի քաղաքացիներ,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

2019 թվականը հագեցած էր իրադարձություններով, փորձություններով, ձեռքբերումներով: Անցնող տարվա մեր ծրագրերի իրագործումը պայմանավորված է եղել նաև մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

2020 թվական ենք մտնում հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերի իրականացման վստահությամբ, մեր երկրում տարեցների արժանապատիվ ծերությունը, երեխաների անհոգ մանկությունը հաստատապես իրականություն դարձնելու տրամադրությամբ։

Կրկին շնորհավորում եմ գալիք 2020 թվականը և մաղթում եմ ընտանեկան ջերմություն և բարօրություն, նոր գաղափարներ և դրանց իրագործման համար անսպառ եռանդ:

Շնորհավոր Նոր Տարի:

Հարգանքով՝

Սոցիալական ապահովության ծառայության պետ           Անի Ամիրշադյան

ԿԻՍՎԵԼ