ՍԱԾ պետ Ա. Ամիրշադյանի շնորհավորական ուղերձը սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ,

Արդեն մոտ 10 տարի Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Այսօր պատեհ առիթ է կրկին կարևորելու սոցիալական աշխատողի առաքելությունն ու դերը մեր հասարակությունում, քանզի սոցիալական աշխատողի գործունեության հիմնական նշանակությունն է օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, հասարակայության առանձին խմբերին:

Սիրելի սոցիալական աշխատող, շնորհավորում եմ մասնագիտական տոնիդ կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անափ համբերատարություն:

Շնորհակալություն բոլոր այն աշխատողներին, ովքեր հոգատար ու կարեկից ծառայությամբ իրենց ներդրումն ունեն Հայաստանի սոցիալական ոլորտի բարելավման ու զարգացման գործում և իրենց անշահախնդիր աշխատանքով շահառուների վստահությունն են ամրացնում սոցիալական ոլորտի ծառայողների անաչառ աշխատանքի հանդեպ:

Կրկին անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ հավատարիմ մնալով Ձեր ծառայության կոչմանը՝ երբեք Ձեզ չլքի մարդկանց նեցուկ լինելու կարողությունը:

ԿԻՍՎԵԼ