Համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն Շենգավիթում

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ից ՍԱԾ Շենգավիթի տարածքային բաժինը տեղափոխվում է նոր վարչական շենք՝ Մանանդյան 2/1 հասցե, և գործարկվելու է Շենգավիթի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը: Սույն թվականի հոկտեմբերի 7-ից անձինք կարող են ստանալ սոցիալական ոլորտում իրենց իրավունքի իրացման հարցերի պատասխանները և, բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում մատուցվում էին Զբաղվածության տարածքային գործակալության, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և Սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից՝ առանձին հասցեներով:

Սոցիալական ապահովության ծառայությունը հայցում է Ձեր ներողամտությունը՝ նշված օրերին ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր տեխնիկական անհարմարությունների համար:

ԿԻՍՎԵԼ